• Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ

    5 5Reviews

    Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարում Ներսես II Բագրևանդցի Կաթողիկոսի հրամանով: Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով և պայտաձև ապսիդով, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ, դրա ապացույցն է: Ծիրանավորի արտաքին չափսերն են 12.6x25.3 մետր: Կենտրոնական նավի տանիքը հենվում է երեք զույգ T –ձև սյուների վրա, ինչը հատկանշական է այդ ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը: Ծիրանավոր եկեղեցու ծածկը փլուզվել է 1815 թվականին:

    Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:


    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ
    • Ծիրանավոր եկեղեցի, Աշտարակ

    Իմանալ տուրի արժեքը

  • Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի

    Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Հայկական ճարտարապետական հուշարձան, խաչաձև գմբեթավոր փոքր կառույցների բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից: Գտնվում է...
    Կարդալ ավելին

    Ս. Մեսրոպ Մաշտոց

    Օշականի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է մեծն Մաշտոցի դամբարանի վրա կանգնած հին եկեղեցու հիմքերի վրա 1875 թ.-ին, Գեւորգ Դ կաթողիկոսի կողմից:
    Կարդալ ավելին

    Սուրբ Գևորգ եկեղեցի, Մուղնի

    Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.:
    Կարդալ ավելին

    Սուրբ Սարգիս Եկեղեցի

    Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում: Կառուցվել է 19-րդ դարում եւ տեղակայված է Աշտարակի ձորի բերանին:
    Կարդալ ավելին

    Սպիտակավոր եկեղեցի, Աշտարակ

    Սպիտակավոր եկեղեցու ավերակները գտնվում են Աշտարակ քաղաքում: Եկեղեցին կառուցված է եղել 14-րդ դարում:
    Կարդալ ավելին

    Սուրբ Մարինե եկեղեցի

    Սուրբ Մարինե եկեղեցին գտնվում է Աշտարակում և կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 -ին կառուցվել է զանգակատունը:
    Կարդալ ավելին