• Գոշավանք

    4 4Reviews
    Սևանա լճից հյուսիս գտնվում է հայոց վեհասքանչ վանքերից մեկը` Գոշավանքը:
    Այն հիմնադրվել է Մխիթար Գոշի կողմից 1191 թվականին, երկրաշարժից ավերված Գետիկ եկեղեցու տեղում:

    Մխիթար Գոշը միջնադարի նշանավոր գիտնական, առակագիր և իրավագետ էր: Նրա երկերի թվում առանձնանում է Դատաստանագիքը, ավելի ճիշտ «Գիրք դատաստանին», որը դարեր շարունակ որպես օրենսգիք գործածվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական բազմաթիվ գաղութավայրերում:

    Մխիթար Գոշի ջանքերի շնորհիվ վանքը 13-րդ դարում դառնում է Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոն: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր:

    Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում 1219թ. վարպետ Պողոսի կողմից կերտված խաչքարը,մ որը գտնվում է եկեղեցու մուտքի մոտ: Մոնոլիտ տուֆից քանդակված խաչքարը հիացնում է իր անզուգական հղկված տեսքով, քանդակազարդ պատկերներով, նրբագեղությամբ: Այն այնքան նրբահյուս է, որ կարծես ասեղնագործ ժանյակ լինի:

    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք
    • Գոշավանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Հաղարծին վանք

    Հաղարծին վանք, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Վանքը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում
    Կարդալ ավելին

    Մակարավանք

    X-XIII դդ. դարերի Մակարավանք վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին:
    Կարդալ ավելին

    Մշկավանք

    Մշկավանքը, կամ Մաշկավանքը, գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից ոչ հեռու, բարձրադիր սարահարթի վրա: Մինչ օրերս պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և արևմուտքից կից գավիթը:
    Կարդալ ավելին