Եղեգիս ավանից 6 կմ հեռավորության վրա է գտնվում Ցախաց Քար վանքը: Բաղկացած է երկու հուշարձանախմից. արեւմտյանը ունի ս. Աստվածածին եւ ս. Հովհաննես (10-րդ դար), իսկ արեւելյանը` ս. Կարապետ (1041թ) եւ ս. Նշան եկեղեցիները:
Թանահատի (1273թ) կամ ս. Ստեփանոս վանքը կառուցվել է Պռոշ իշխանի հրամանով: Այստեղ 1280-ական թվականների սկզբներին ուսուցիչ - գիտնական Ներսես Մշեցին հիմնել է Գլաձորի համալսարանը:
Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին: