• Արատեսի վանք

    5 5Reviews

    Արատեսի վանքը բաղկացած է եղել Սուրբ Սիոն (7-րդ դար), Սուրբ Աստվածածին (10-րդ դար), Սուրբ Կարապետ (13-րդ դար) եկեղեցիներից և գավիթից, որը կառուցվել է Սմբատ Օրբելյանի հրամանով 1270-ականներին:

    Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:  Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1988-1989 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից ամբողջությամբ հաշվառվել, համարակալվել և չափագրվել են եկեղեցիների բազմաթիվ բեկորներ: Վերականգնման նպատակով կատարվել են նախագծման աշխատանքներ:


    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք
    • Արատեսի վանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Թանահատի վանք |

    Թանահատի (1273թ) կամ ս. Ստեփանոս վանքը կառուցվել է Պռոշ իշխանի հրամանով: Այստեղ 1280-ական թվականների սկզբներին ուսուցիչ - գիտնական Ներսես Մշեցին հիմնել է Գլաձորի համալսարանը:
    Կարդալ ավելին

    Գնդեվանք

    Գնդեվանքը գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք:
    Կարդալ ավելին

    Նորավանք

    Արփա գետի վտակի կիրճի խորշին, ուղղաբերձ կարմիր ժայռերի արանքում, կանգնած է Նորավանքը:
    Կարդալ ավելին

    Շատիվանք

    Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին:
    Կարդալ ավելին

    Ցախաց Քար

    Եղեգիս ավանից 6 կմ հեռավորության վրա է գտնվում Ցախաց Քար վանքը:
    Կարդալ ավելին