• Շատիվանք

    5 5Reviews

    Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ:

    Հին շրջանին են պատկանել համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն: Վանքի գոյության հնագույն շրջանից պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ: Նոր շրջանի կառույցներից լխավորը` ներկայումս կանգուն բազիլիկ եկեղեցին է, (1654-56թթ.) որին քիչ ավելի ուշ կցակառուցվել են արևմտյան սրահգավիթը և հարավային մուտքի նախասենյակը:

    Եկեղեցու ավագ խորանի պատերը կրում են ավետարանական թեմաներով որմնանկարներ, որոնցից յուրաքանչյուրի տակ հայերեն սև տառերով դրոշմված է` «Ոտնալուայ», «Վերնատուն», «Քարընկէց»: Վանքի տարածքի ու շրջակայքի պեղումների արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել 15-16-րդ դարերում վանական տնտեսության արտադրական կառույցների`երկաթաձուլության, ջնարակած խեցեղենի, հախճապակու, ապակու արտադրության, ջեռուցման համակարգի գոյության մասին:

    Խմելու ջուրը կավե փողորակով վանք է բերվել մոտ 3կմ. հեռավորությունից: Իր գոյության ընթացքում Շատիվանքը ունեցել է բազմաքանակ միաբանություն, որի մասին նշվում է դեպի Շատիվանք տանող ճանապարհի վրա 1666թ.-ին կառուցված Ծատուրի կամուջի արձանագրության մեջ: Միայն միաբանության անդամների թիվը հասել է 90-ի: Համալիրը շրջափակված է ուղղանկյուն հատակագիծ ունեցող հուժկու, ազդեցիկ պարիսպներով, որոնք ուժեղացված են երեք կիսաշրջանաձև բուրգերով:


    • Շատիվանք
    • Շատիվանք
    • Շատիվանք
    • Շատիվանք
    • Շատիվանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Թանահատի վանք |

    Թանահատի (1273թ) կամ ս. Ստեփանոս վանքը կառուցվել է Պռոշ իշխանի հրամանով: Այստեղ 1280-ական թվականների սկզբներին ուսուցիչ - գիտնական Ներսես Մշեցին հիմնել է Գլաձորի համալսարանը:
    Կարդալ ավելին

    Գնդեվանք

    Գնդեվանքը գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք:
    Կարդալ ավելին

    Նորավանք

    Արփա գետի վտակի կիրճի խորշին, ուղղաբերձ կարմիր ժայռերի արանքում, կանգնած է Նորավանքը:
    Կարդալ ավելին

    Ցախաց Քար

    Եղեգիս ավանից 6 կմ հեռավորության վրա է գտնվում Ցախաց Քար վանքը:
    Կարդալ ավելին

    Արատեսի վանք

    Արատեսի վանք: Արատեսի վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:
    Կարդալ ավելին