Ասկերանի ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 12 կմ արեւելք, Կարկառ գետի ստորին հովտում: Տեղանունը կազմված է \'աս\' (երկնային, աստվածային) եւ \'կարան\' (քար) բառարմատներից: Նախկինում ամրոցը, մոտակայքում գտնվող հայկական բնակավայրի հետ, կոչվել է Մայրաբերդ: Այս ամրոցը դարպաս է ծառայել Շուշի շտապող այցելուների համար: Եվ այսօր էլ մայրուղին անցնում է ամրոցի միջով: