Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս-արեւմուտք պատմական Արցախ եւ Ուտիք նահանգների սահմանագլխին գտնվում է Տիգրանակերտ բերդ-ամրոցը: Տիգրան Մեծի համբավը հիմք է տվել ենթադրելու, որ ամրոցը կառուցվել է նրա կողմից: Սակայն կա նաեւ վարկած, որ այն կառուցվել է ավելի վաղ` Տիգրան 1-ի իշխանության օրոք: