• Սևանավանք

    5 5Reviews

    Սևանավանք, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ 305-ին, Սևանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի) և հեթանոսական մեհյանի տեղում կառուցել Ս. Հարություն եկեղեցին: IX դ. Սևանի վանական կյանքի վերածնունդը կապված է ՍևանավանքՄաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) գործունեության հետ:

    Նա հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը և 874-ին Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել Ս. Կարապետ և Ս. Առաքելոց եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (դրանք այն 30 եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին): Հվ-արլ. անկյունում ավանդատնով Ս. Առաքելոց եկեղեցին ունի տրոմպային փոխանցումով կառուցված 8-նիստ թմբուկով գմբեթ, իսկ Ս. Աստվածածին եկեղեցին արլ.կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից հս-արլ. հավելվել է հետագայում: Արմ. կողմում կցվել է քառասյուն գավիթ, որը հնագույններից է (կանգուն է եղել մինչև 1930-ական թթ.):

    Գավթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով (այժմ՝ ՀՊՊԹ-ում և ՍՊԲ Էրմիտաժում): Սևանավանքը առաջնորդվել է Բարսեղ Կեսարացու համակեցության 9 կանոններով: Միաբանները զբաղվել են Սուրբ Գրքի ընթերցանությամբ և դրանց ընդօրինակությամբ: 874-ին Աշոտ Բագրատունին վանքին է նվիրաբերել 6 գյուղ, այգիներ Գառնիում և Երևանում:

    Մաշտոց Ա Եղիվարդեցին բացել է դպրոց ու հարստացրել վանքի մատենադարանը: XV դ. Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը: XVII դ. համահայկականՍ. Առաքելոց եկեղեցի անապատական կյանքի վերածննդի տարիներին Սևանավանքը գործել է որպես անապատ, որտեղ բացի Բարսեղ Կեսարացու համակեցության կանոններից կիրառվել են նաև Սարգիս Սաղմոսավանեցու կազմած 7 կանոնները: Միաբաններն ուսումնասիրել են նաև արտաքին գիտությունները (փիլիսոփայություն, քերականություն, տոմար):

    XVII դ. կեսին թիֆլիսցի Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են միաբանության եկեղեցիները: XVII դ. կղզու արմ. ստորոտին կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին: Սևանավանքում ապրել ու գործել են կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, կաթողիկոս ու պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցին, 1692-ից, երկու տարի միաբանությունում է մնացել Մխիթար Սեբաստացին: 1825-ին Սևանավանքում Զաքարիա Գուլասպյան Տփխիսեցին վանքի առաջնորդ Սարգիս վարդապետի պատվերով գրել է Սևանավանքին նվիրված առաջին մենագրությունը:


    • Սևանավանք
    • Սևանավանք
    • Սևանավանք
    • Սևանավանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Վանեվանք

    Արծվանիստ գյուղի հարավ-արեւմտյան մասում է գտնվում Վանեւանքը, որը կառուվցվել է հայ զորապետ Շապուհ Բագրատունու կողմից 903թվ.-ին:
    Կարդալ ավելին

    Հայրավանք

    Հայրավանք վանական համալիրը (Այրիվանք) գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա:
    Կարդալ ավելին