Ս. Գայանեի տաճարը գմբեթահարկ բազիլիկա է ` կառուցված 630 թ-ին Եզր կաթողիկոսի կողմից Վաղարշապատ քաղաքում (այժմյան Էջմիածին): 1683 թ-ին կաթողիկոս Եղիազար Այնթափցիի կողմից կառուցվում է նախագավիթը: Տաճարի հարավային մասում հանգրվանում է Ս. Գայանեի աճյունը:
Ս. Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքում, այն վայրում, ուր 301թ.-ին տեսիլք է իջել Միածինը (ըստ սուրբ Գրիգոր Լուսավորիչի), այստեղից էլ ՙԷջք Միածնին՚- Էջմիածին անունը: