Ս. Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքում, այն վայրում, ուր 301թ.-ին տեսիլք է իջել Միածինը (ըստ սուրբ Գրիգոր Լուսավորիչի), այստեղից էլ ՙԷջք Միածնին՚- Էջմիածին անունը: 480-ական թվականներին իշխան Վահան Մամիկոնյանի վերակառուցած տաճարի հորինվածքը հիմնականում պահպանվել է մինչեւ մեր օրերը: Գլխավոր գմբեթը վերակառուցվել է Մովսես Սյունեցի կաթողիկոսի կողմից 1627թ-ին, իսկ արեւմտյան զանգակատունը` Փիլիփոս կաթողիկոսի օրոք 1654թ-ին: Աբսիդների վրա երեք զանգակատները կառուցված են 1682թ-ին Եղիազար կաթողիկոսի կողմից: