• Հովհաննավանք

    5 5Reviews

    Հովհաննավանքը գտնվում է Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Հովհաննավանքը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գլխավոր Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1216-1221թթ.: Եկեղեցու արևմտյան ճակատին կից 1250 թվին իշխան Քուրդ Վաչուտյանցը կառուցում է գավիթը:

    Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):

    1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը (ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել):

    Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին:

    Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

    Վանքի հյուսիսային մասին կից գտնվում են 4-րդ դարի եկեղեցու ավերակները:


    • Հովհաննավանք
    • Հովհաննավանք
    • Հովհաննավանք
    • Հովհաննավանք
    • Հովհաննավանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Տեղերի վանք

    Տեղերի վանքը գտնվում է Աշտարակի շրջանի համանուն Տեղեր գյուղում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1213 թ-ին, իսկ արևմտյան ճակատին կից գավիթը՝ 1221 թ-ին:
    Կարդալ ավելին

    Սաղմոսավանք

    Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից:
    Կարդալ ավելին