Ալայազ գյուղակի բլրակին է գտնվում իր տեսակի մեջ միակ Սուրբ Զորաց եկեղեցին: Հարավից նա սովորական տեսք ունի, իսկ ահա արեւմուտքից մենք հայտնվում ենք անմիջապես խորանի առջեւ, քանզի այստեղ աղոթասենյակներին փոխարինում է բաց երկնքի տակ լայնարձակ հրապարակը: Կառուցվել է 13-րդ դարում Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի կողմից: