Հայոց Աբաս Բագրատունի թագավորի օրոք հիմնադրված Հաղպատի վանքը գտնվում է Ալավերդի քաղաքի շրջանում` Սանահին եկեղեցուց 3 կմ հեռավորության վրա: Ս. Նշան գլխավոր տաճարը կառուցվել է Խոսրովանուշ թագուհու եւ նրա որդիների կողմից 976-991 թթ.:
11-րդ դարից սկսած այստեղ կառուցվում են ս. Գրիգոր եւ ս. Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաեւ մեծ ժամատունը (1257թ), կամարասրահը, գրատունը, զանգակատունը եւ սեղանատունը: