Ստեփանավան քաղաքից ոչ հեռու, Ձորագետ գետի ձախ ափին ավերակների ձեւով պահպանվել է միջնադարյան Լոռիբերդ ամրոց-քաղաքը, որը 10-12-րդ դարերում եղել է Լոռի թագավորության կենտրոնը: Բազմաթիվ հարձակումներից հետո 18-րդ դարի վերջերին երբեմնի հզոր ամրոցից մնում է միայն փոքրիկ գյուղակ: