• Բջնու Սբ. Աստվածածին վանք

    5 5Reviews

    Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ:

    Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև ՙՄագիստրոսի ճեմարան՚ անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու օրոք:

    1209թ. Վահան իշխանը վերանորոգել է Սուրբ Աստվածածին վանքը` Բջնին Իվանե և Զաքարե իշխանների կողմից սելջուկներից ազատագրելուց հետո (1201թ.): 1211 թ. տեր Վրթանեսը վանքում կառուցել է աշխարհիկ շինություններ: 1272թ. եկեղեցու հարավային մասին կից կառուցվել է թաղածածկ մատուռ: Նրա արևմտյան պատի խորշում տեղադրվել է մի մեծ խաչքար: Վանքի տարածքում կան մեծ համբավ ունեցող վարպետների բազմաթիվ խաչքարեր այդ թվում Մելիքսետ վարպետի ստեղծած երկու խաչքարեր:

    Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը վնասվել է. վանահայր Վանական վարդապետը սպանվել է եկեղեցում: XV դարում վանքը վերականգնել է իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, և նորից դարձել հոգևոր և գիտական խոշոր կենտրոններից մեկը: Այդ ժամանակ վանքում բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, այդ թվում նաև Գրիգոր եպիսկոպոսի ընդօրինակած Ավետարանը:

    Համաձայն պատմական աղբյուրների (պատմիչ Առաքել Դավրիժեցի), վանքը վերանորոգվել է հայ կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու հրամանով և ջուղայեցի Պետրոսի միջոցներով: Վանահայր Մովսես Րաբունապետը (1646-66), որը եղել է Փիլիպոս Ա Աղբակեցու աշակերտը, կառուցել է վանքի հյուսիսային մասում թաղածածկ սեղանատունը, ինչպես նաև շրջանաձև բուրգերով պարիսպները:

    1637թ. Բջնիի Ս. Աստվածածին վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: 1700 թ. վանքն այցելած Ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը: Տուրնեֆորը նույնպես հիշատակեց այն իր աշխատանքների մեջ:

    XIX դ. վանքի հարավային մասում կառուցվել են ուսումնարանի շենքեր, իսկ հյուսիսային կողմում` խցեր: 1895թ. հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հրամանով վանքի արևմտյան մասում կառուցվել է դպրոցի շենքը: 1946-ին և 1957-ին Ս.Աստվածածին եկեղեցում տարվում էին վերանորոգման աշխատանքներ:

    Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի հետ կապված է մի առասպել: Ասում են, որ Բջնիի բերդը և վանքը կապված էին իրար հետ ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ուտելիք և խմելիք էին հասցնում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի մի հատված, սակայն ճանապարհի գոյությունը կասկածներ է առաջացնում մասնագետների մոտ: Նրանք հակված են մտածելու, որ դա միայն գեղեցիկ առասպել է`հորինված Բջնիի բերդի պաշտպանողների սխրանքները փառաբանելու համար:


    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք
    • Բջնու Սբ. Աստվածածին վանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի

    Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ. քրիստոնեությունը Հայաստանում,որպես պետական կրոն հռչակաման 1000 ամյակի առթիվ:
    Կարդալ ավելին