Դադիվանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառի արեւելյան մասում. այն հիմնադրվել է առաջին դարում` Թադեւոս առաքյալի աշակերտ Դադիի գերեզմանի վրա: Ինքնատիպ են զանգակատան զույգ խաչքարերը եւ վանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները, որոնց հեղինակները եղել են Արզու Խաթունը եւ նրա դուստրերը: